Այսօր էլեկտրոնային կայքերում հրապարակում էր տարածվել այն մասին, որ Մոսկվայի ավտովթարի գործով կալանավորված Հրաչյա հարությունյանի որդու գերեզմանեը կառուցելու գումարը տվել են Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Հրաչյա Հարությունյանի դուստրն այս առիթով իր ֆեսյբուքյան էջում գրել է. «Արա Աբրահամյանը կապ չունի գերեզմանի հետ, թյուրիմացություն է եղել: Ծախսերն արվում են Հայրապետյանի կողմից: Դրանով ներկա պահին պապիկս է զբաղվում, ես մանրամասներին տեղյակ չեմ, բայց այդ լուրը ճիշտ չէ»: