«Оружейник» Տելեգրամ-ալիքը տեսանյութ է հրապարակել, որն, ըստ ալիքի, տեսագրված է ադրբեջանցի զինվորականների կողմից դեկտեմբերի 2-ին Արցախի Հադրութ շրջանում:
Ալիքը նշում է, որ դատելով ադրբեջանցիների խոսքերից` վերջիններս փորձում են սպանել հայ զինծառայողներին, ովքեր չեն ցանկանում լքել Հադրութի տարածքը: