«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ներքաղաքական անկայուն իրավիճակը չի կարող երկար շարունակվել: «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում նա փորձել է տրամադրություններ շոշափել և քննարկել է վստահության հանրաքվե անցկացնելու հարցը։
Հանրաքվեի է դրվում վարչապետին վստահություն հայտնելու հարցը՝ իբրև հասարակական դիմակայության հաղթահարման միջոց։ Սակայն նույնիսկ Փաշինյանի թիմակիցները կասկածներ ունեն, որ հանրաքվեն կարող է տապալվել: Փոխարենն առաջարկել են հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Ի դեպ, այդ հարցում էլ Փաշինյանը վերջնական որոշում չունի՝ ժամկետների առումով, եթե ներքաղաքական լարվածությունը չթուլանա, չի բացառվում, որ մի քանի ամսից՝ գարնանը, կազմակերպի ընտրություններ: Եթե վիճակը հանդարտվի, ապա ընտրությունների կգնան հերթական ժամկետում»։
Մանրամասները` թերթի համարում: