Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հիմնած «Միասնական հայրենիք» կուսակցության խոսնակ, խորհրդի աշխատակազմի նախկին աշխատակից Անուշ Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը վտանգել է ավելի քան 50 ընտանիքի սոցիալական անվտանգություն։


Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակազմը զգուշացվել է. նախագահականից ասել են՝ երկուշաբթիից գրասենյակում մարդ չլինի, նորանշանակ քարտուղարն իր թիմով է գալու»։