Լեռնային Ղարաբաղ է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ մասնագետների նոր խումբը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով նախարարությանը:
«Ռուսաստանի ԱԻՆ մասնագետները ժամանել են Ստեփանակերտ: Վաղվանից նրանք կսկսեն իրականացնել հումանիտար առաքելության խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ լրացուցիչ խմբի կազմում են կինոլոգներ, պիրոտեխնիկներ եւ «Լիդեր» կենտրոնից լեռնային փրկարարներ, կապի մասնագետներ, ինչպես նաեւ Նոգինսկի փրկարարական կենտրոնից մասնագետներ եւ հոգեբաններ: Բացի այդ, Ստեփանակերտ է ուղարկվել երեք ուղեւորատար ավտոբուս, տեխնիկա եւ սարքավորումներ:
«Փրկարարները շարունակում են օգնություն ցուաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը: Այսօր տեղափոխվել է 4 տոննա կահույք: Ավելի վաղ տեղափոխված Ռուսաստանի ԱԻՆ հումանիտար բեռից բնակելի գոտիների շրջանում արդեն բաշխվել է ավելի քան 65 տոննա»,-նշված է հաղորդագրության մեջ: