«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի գների բարձրացում է արձանագրվել: Յուրաքանչյուր դեղահատիկի մեջ թանկացումը կազմել է 15-20 դրամ:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գրեթե բոլոր դեղատներում անհրաժեշտ դեղամիջոցներն (անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցերը) արդեն մի քանի օր է՝ թանկ գնով են վաճառվում: Օրինակ՝ թանկացել է «Կարդիո մագնիլ»-ի մեկ տուփը. այն 2100 դրամից դարձել է 2300 դրամ: Իսկ, ահա, «Տրիպլիկսամ»-ի մեկ հատիկը 235 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, «Կոնկորի» 5մգ մեկ դեղահատիկի գինը բարձրացել է 2 դրամով՝ 58-ից դառնալով 60 դրամ, «Պրեստանս»-ի (5/5) մեկ հատիկը 150-ից դարձել է 165, նույն դեղամիջոցի, բայց 10/10-ը, 200-ից դարձել է 207 դրամ:

Որոշ դեղատների աշխատողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ հիմնական դեղորայքը ներկրվում է:


Համաձայնեք, որ նշված դեղամիջոցների գնաճը մտահոգվելու առիթ է, և այս առումով իշխանությունները, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությունը ևս չպետք է ձեռքները ծալած նստի: Բացի այս, քանի որ դեղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններով զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուստի հուսանք, որ դեղերի թանկացումը իրենց աչքից չի վրիպի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում