«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցն ասում է, որ համայնքապետից բարձր որևէ պաշտոնյա, պետության ներկայացուցիչ չի այցելել իրենց և տեղեկացել իրենց խնդիրներին:
Մինչդեռ գյուղը զրկվել է արոտավայրերից, գյուղացիները ստիպված վաճառում են իրենց անասունները, և հայտնի չէ, թե ինչով են զբաղվելու խաղաղ կյանքի վերադառնալու դեպքում:
Ներքաղաքական պայքարի նկատմամբ իր վերաբերմունքի և վարչապետի հրաժարականին վերաբերող հարցին էլ Մալունցը պատասխանում է. «Ես ասել եմ, որ քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ զբաղվում, ինձ համար մեկ է՝ երկրի ղեկավարն ով է, որովհետև այսքան ժամանակ ոչ մեկից ոչ մի բան չեմ տեսել»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: