Ռուսաստանի Օմսկի շրջանի հարսնացու Տատյանա Ֆիլատովան հետաքրքիր ռեկորդի հեղինակ է դարձել` իր հարսանիքին ներկայանալով 3.686 մետր երկարությամբ քողով: 90 կիլոգրամանոց քողը նորհարսին օգնել են տեղափոխել 30 լիմուզին և հազար Օմսկի բնակիչներ,ովքեր եկել էր նշելու քաղաքի օրը:Այս մասին հաղորդում է Российская Газета-ն:
Նոր ամուսնացածներին շնորհավորելու է եկել նաև քաղաքապետ Վյաչեսլավ Դվորակովսկին:
Արդեն հայտնի է, որ աշխարհում ամենաերկար քողը արձանագրվելու է Գինեսի ռեկորդների գրքի կողմից: