Մինչև Հայաստանի «ճակատագրով մտահոգ» քաղաքական ուժերը պայքարում են իշխանության համար, Ռուսաստանը լուռ կատարում է իր գործը․

Ռուսաստանը հսկայական քանակի ռազմական տեխնիկա է տեղափոխում Սյունիք:

Մինչև Հայաստանի «ճակատագրով մտահոգ» քաղաքական ուժերը պայքարում են իշխանության համար, դաշնակիցը լուռ կատարում է իր գործը:

Инфотека24 աղբյուրները հայտնում են, որ Սյունիքի ուղղությամբ մեծ քանակությամբ ռուսական ռազմական տեխնիկա է շարժվում:

Նման որոշում ակնհայտորեն կայացվել է Սյունիքի հայկական տարածքների դեմ Ադրբեջանի պահանջների ֆոնին:

 

Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների նկատմամբ վերահսկողության բացակայությունը կարող է տխուր հետևանքների հանգեցնել Հայաստանի համար, և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է ռազմական դաշնակցի օգնությունը:

Նշենք նաև, որ Կառավարության որոշմամբ Սյունիքի արդեն նախկին փոխմարզպետ Մելիքսեթ Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում, այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»