Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ նրան ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանի պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ` փոխելու վերջինիս խափանման միջոց կալանքը այլ խափանման միջոցով: