Օգոստոսի 12-18-ը Ծաղկաձորում կանցկացվի ամենամյա «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցեն 18-30 տարեկան ավելի քան 500 մասնակիցներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը: «Կատարվել են մի շարք փոփոխություններ, ավելացել է մասնակիցների և ջոկատների թիմը: Անցյալ տարվա 42-ի փոխարեն այս տարի կկազմավորվի 45 ջոկատ, որոնց անդամների թիվը նախկին 7-ի փոխրեն 9-ը կդառնա», - նշեց նա:
Նա նշեց, որ ավելացեն են մի քանի մրցույթներ և նոր կանոններ: Մասնավորապես, տնօրենը նշեց, որ այս տարի ավելացել են հավաքի մարզաձևերը և կլինի նաև լող և հրաձգություն, իսկ «Բազե-բանալին» կանցկացվի հեծանվավազքի տեսքով: «Երգի մրցույթում մասնակիցները պետք է ներկայացնեն բացառապես հայերեն երգեր», - նշեց նա:
Հ. Գաբրիելյանը նշեց նաև հյուրերի անունները: Մասնավորապես, երգի մրցույթում ժյուրիի կազմում են լինելու Լեյլա Սարիբեկյանը, Նադեժդա Սարգսյանը, Աննա Մայիլյանը: Նա նշեց, որ ավանդաբար հավաքի բացման արարողությանը մասնակցում է Տիգրան Սարգսյանը, իսկ փակման արարողությանը Սերժ Սարգսյանը և հույս հայտնեց, որ այս տարի ևս այդպես կլինի: