hetq.am-ը  գրում է.

«2010թ.-ի հոկտեմբերին, երբ այցելել էինք ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ձկնաբուծարան, որը գտնվում է Արարատի մարզի Սիփանիկ գյուղում, կառավարիչ Մովսես Առաքելյանն ասել էր, որ 6-7 հորատանցքից են ջուր ստանում: Դրանից հետո ՀՀ բնապահպանության նախարարությունն իր կայքում տեղադրեց ձկնաբուծական տնտեսությունների ցանկը, որտեղ Մովսես Առաքելյանը ընդամենը 1 հորի ջրթույլտվություն ուներ` 34.0 լ/վրկ թողունակությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ «2012թ. սկսած Արարատյան հարթավայրում նոր հորատանցք հորատելու համար ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրվել»: Ձկնաբուծական տնտեսություններ մեր այցելությունները, սակայն, բոլորովին այլ բան ցույց տվեցին, տնտեսություններն ընդլայնվել են, ջրաչափեր ոչ բոլորն են տեղադրել, տեղադրողները` սողանցքներ են գտել քիչ ծավալ ցույց տալու համար:

Պատգամավոր Ալեքսանյանին պատկանող ընկերությունները Հայաստանի տնտեսությունում մի քանի ապրանքների ներկրման ուղղությամբ ունեն մենաշնորհ դիրք: Ձկնաբուծության ոլորտում ևս նա խոշոր ձկնաբուծարանի տեր է, և այդ գործունեությունն էլ նա իրականացնում է իր «Ալեքս Գրիգ» ընկերությունով:

Վերջին երեք տարում պատգամավորի ձկնաբուծական տնտեսությունն ընդլայնվել է»:


Նյութի շարունակությունը` այստեղ: