Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները, «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկելով, Կոմիտասից երթով շարժվում են Փոքր Կենտրոն իրենց՝ հանրահավաքն իրականացնելու:
Քիչ առաջ ցուցարարների ուշադրությունը գրավեցին բազմաբնակարան շենքերի պատշգամբներում գտնվող դրոշներով քաղաքացիները:
«Ողջունենք ձախ կողմի շենքից մեզ սատարող քաղաքացիներին, մենք միասին ենք»,- բարձրախոսով դիմելով երթի մասնակիցներին՝ ասաց ընդդիմադիրներից մեկը:
Ցուցարարները ողջունեցին նրանց, կարծելով, որ նրանք նույնպես պահանջում են վարչապետի հրաժարականը, սակայն պարզվեց, որ քաղաքացիներն աջակցում են Փաշինյանին: Երթի մասնակիցները իրար հայտնեցին, որ նրանք սատարում են Փաշինյանին։