«Քիչ առաջ խոսում էի Խնձորեսկի համայնքապետի հետ. մեկ շաբաթ առաջ թուրքը Խնձորեսկից ընդամենը 6 կմ-ի վրա էր։ Համայնքապետն ասում է՝ թուրքն այսօր բարձրախոսով Խնձորեսկի բնակիչներին ասել է՝ հետ եք քաշվում: Նիկոլը թուրքին բերեց ու մտցրեց մեր տունը: Համայնքի բնակիչներն են փորձում պահել սահմանը:

Հիմա GPS-ով սահման են գծում: Այդ սահմանը ամեն օր նվաճում է հայաստանի տարածքային ամբողջականությունը: Քանի դեռ այս մարդը մնում է կառչած աթոռին, ամեն օր ունենալու ենք GPS-ով կորսված հայրենիք: Նիկոլ, հեռացիր, որ Հայաստանը ապրի»,- «Անհնազանդության երթի» ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: