Սիրելի հայրենակիցներ, անցած գիշեր, հայրենիք վերադարձած 44 տղաների շարքում էին նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը, ով գերության մեջ էր գտնվում 2018 թ.-ից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Շնորհավորում եմ տղաներին, իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։
Հուսանք, որ մնացածները ևս շուտ կվերադառնան իրենց ընտանիքներ»,-հավելել է նա: