Կին եզրային մրցավարը ֆուտբոլային խաղերից մեկում նոքաութի է ենթարկվել`ծանր հարված ստանալով գլխին:
Դեպքը տեղի է ունեցել «Ատլետիկո Գոյանենսե» և «Պարանա» թիմերի հանդիպման ժամանակ,որոնք խաղում են Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնում:
Եզրային մրցավարը անհաջող պահի հայտնվել է գնդակի ճանապարհին, երբ ֆուտբոլիստներից մեկը փորձել է այն պահպանել դաշտի սահմաններում: Գնդակը կպել է նրա գլխին:
Որոշ ժամանակ անց կին եզրային մրցավարը շարունակել է մրցավարությունը: