«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Հեքիմյանը մտադիր է դատական կարգով վիճարկել նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության օրինականությունը:
Հեքիմյանը պահանջելու է, որ դատարանը այդ հայտարարությունը ճանաչի առ ոչինչ: Մեր դիտարկմանը, թե դա պայմանագիր կամ համաձայնագիր չէ, այլ ընդամենը հայտարարություն, և դատարանը իրավասու չէ հայտարարությունը առ ոչինչ ճանաչելու, Հեքիմյանը պատասխանեց, որ անկախ նրանից, թե ինչ անուն ունի այդ փաստաթուղթը, այն ունեցել է իրավական հետևանքներ Հայաստանի և նրա քաղաքացիների համար, և այդ պատճառով դատարանը իրավասու է քննելու դրա օրինականության հարցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: