Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Աշտարակի Ն.Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի նկատմամբ կիրառել եմ «նկատողություն» կարգապահական տույժ: