Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը վատացել է կիբեռանվտանգության թեմայով գագաթնաժողովում ելույթ ունենալիս։ Անկարայում` նախագահական պալատում, կազմակերպված միջոցառումը, հեռարձակել է TGRT հեռուստաալիքը։
Ինչ-որ պահի Օքթայը ստիպված է եղել ընդհատել ելույթը։ Անվտանգության աշխատակիցները միանգամից մոտեցել են նրան, հետո ասել, որ պետք է շտապօգնություն կանչել։ Այնուհետև հեռարձակումն ընդհատվել է։