ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցային ցուցակը համալրվել է մոտ 100 ընկերություններով և կառույցներով։ Պատժամիջոցային ցուցակում հայտնված ընկերություններից 41-ը ռուսական են, որից 9-ը՝ ավիաշինական, մնացած 58-ը՝ չինական։
Ցուցակում հայտնվել են կառույցներ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, համագործակցում են երկու երկրների զինված ուժերի հետ։
Պատժամիջոցային ցուցակում հայտնվածները չեն կարող ձեռք բերել մի շարք ամերիկյան ապրանքներ և տեխնոլոգիաներ։
Ռուսական կողմից պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Ռոսօբորոնէքսպորտը», «Ռոստեխ» պետական կորպորացիան, «МиГ»-ը, ՌԴ ՊՆ-ն, ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը և այլն։