Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին որոշել են զբաղվել գինեգործությամբ և անմիջական մասնակցություն են ցուցաբերել վարդագույն գինու արտադրման գործում: Գրում է Hollywood Reporter-ը:

Գինին արտադրվելու է Շատո Միրավալ վայրում, որը պատկանում է աստղային զույգին: Այն գտնվում է Ֆրանսիայի հարավում:

Նրանց հետ համագործակցում է ֆրանսիացի հայտնի գինեգործ Մարկ Պերին: Նրա խոսքերով` Փիթը և Ջոլին վերահսկել են գինու արտադրման ամբողջ ընթացքը: «Նրանք ուզում էին համոզվել, որ տարածաշրջանում արտադրելու են լավագույն գինին»,- ասել է Պերին:

Ենթադրվում է, որ 2012 թվականի խողողի բերքից արտադրած գինին, որը կոչվում է «Միրավալ» շուկայում կհայտնվի մարտ ամսին: Շշի հետևի մասոմ  գրված կլինի երեք արտադրողների անունները` Պերի, Փիթ և Ջոլի: