Այսօր հանրապետության հրապարակում հայտարարված բողոքի ակցիային թվաց,թենկատեցինք նաև ՀՀ առողջապահության նախարարի նախկին տեղակալ, «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանին։ Սա մի տեսակ տարօրինակ էր, քանի որ երեկ նրա հայրը՝ Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ բժշկի գործադուլն անթույլատրելի է։
Արման Բաբլոյանի հետ կապվել չջահողվեց, փոխարենը ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ խոսեցինք։ Վերը նշված դիտարկման ի պատասխան՝ նա ասաց․«Ես չեմ ասել՝ բժիշկը չի կարող։ Ինձ հարցրել են՝ Դուք գործադուլ անելու՞ եք, ես ասել եմ, որ մեր հիվանդանոցը չի կարող գործադուլ անել, որովհետև դրանից կտուժեն երեխաները և մարդկային կորուստներ կունենանք։ Էդքան բան»։
Արա Բաբլոյանը վերահաստատեց, որ իրենք գործադուլին չեն մասնակցում։ «Մենք աշխատում ենք, որովհետև չենք կարող չաշխատել, մենք երեխաների կորուստ կունենանք»։
Արա Բաբլոյանը հերքեց նաև, թե որդին՝ Արման Բաբլոյանը հրապարակում է։ «Իմ տղան հենց հիմա իմ կողքը կանգնած է, հիվանդանոցում։ Ձեզ սխալ տվյալներ են տվել»։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, թե բուժաշխատողներից ահազանգեր է ստացել, որ որոշ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լծակները, աշխատակազմին ու բժշկական անձնակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին և միանալ երկրի վարչապետի հրաժարականին ուղղված պահանջին: Ինչը իրենց հիվանդանոցի մասով հերքել էր «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունունին։
Աղբյուր՝ https://hraparak.am/post/3974500e3b462b9c9ab8d89c605a387f