Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Հայկ Մարտիրոսյանի գրառումով, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
Դավաճանը մեզ զրկում է որևէ պաշտպանունակություն ունենալու շանսից անգամ։
Սյունիքում նոր համայնք է հանձնվում թշնամուն։ Սյունիքը` Հայաստանի միջնաբերդը ներսի թուրքի ձեռքով հանձնվում է դրսի թուրքին։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դավաճանը իրականացնում է Բաքվի հանդեպ ստանձնած իր պարտավորությունը` Հայաստանը հաջորդ ռազմական կամպանիայով վերցնելու համար լավագույն ելակետային դիրքեր տրամադրելու պատվերը։
Ո՜վ հայ ժողովու՛րդ. քո փրկությունը վիժվածքին հենց հիմա հեռացնելու մեջ է։ Հակառակ պարագայում` մինչ դու քնած ես, իսկ քո մի մասը ուղեղազրկված` քո մեծագույն թշնամին քո ամենաթամնկարժեք բանը` քո երկիրը հանձնում է թշնամուն։
Ոտքի կանգնի՛ր հայ ժողովուրդ։ Սրբի՛ր տար կեղտը երկրիդ երեսից։ Մաքրի՛ր քեզ այս խարանից։
Արթնացրու՛ ինքնապաշտպանական բնազդդ։ Բավակա՛ն է ամլությամբ, լռությամբ և կատարյալ ապուշությամբ ինքնասպան լինես։
Դուրս արի՛։ Կասեցրու՛ մահդ հա՛յ ժողովուրդ։