«Նոր» COVID-19 է հաստատվել ևս մեկ երկրում։ Խոսքը վերաբերում է Բրազիլիային։ Globo-ի փոխանցմամբ՝ գիտնականները կորոնավիրուսային նոր շտամը հայտնաբերել են Ռիո դե Ժանեյրոյում դեռևս հուլիսին։ Այն նման է բրիտանական շտամին։
Մասնագետները չունեն հաստատված ապացույցներ, որ մուտացիան բարձր վտանգ է ներկայացնում։
Նշվում է, որ COVID-19 –ի նոր տարբերակը «դասականից» տարբերվում է 180 գենոմներից 38-ի մուտացիաներով։ Ներկա պահին վիրուսի նոր շտամով հիվանդացության դեպքեր են գրանցվել Բրազիլիայի 19 նահանգներում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր շտամ է հայտնաբերվել Բրիտանիայում, Նիդերլանդներում, Դանիայում, Ավստրալիայում և Իտալիայում։ Վիրուսի նույնանման մուտացիայի մասին հայտնում են նաև ՀԱՀ-ում