Լոգարանում ժամանակակից մարդկանց համար, որոնք սովոր են ինտերակտիվ զվարճալիքներին, ժամանակը ձանձրալի է թվում: Այդ պատճառով ճապոնացի արտադրողները ստեղծել են առանձնահատուկ համակարգ, որը լոգարանի ջուրը վերածում է համակարգչային էկրանի:
Արատասովոր արտադրանքը Aqua Top Display անվամբ ստեղծվել է Տոկիոյի էլեկտրոհաղորդակցության համալսարանի գիտնականների կողմից: Համակարգը աշխատում է Kinect հատուկ արարիչ սարքի միջոցով, ինչպես նաև օգտագործվում է անջրանցիկ բարձրախոսներ: Արդյունքում լոգարանի մակերևույթը սենսորային էկրանի տեսք է ստանում, ընդ որում ի տարբերություն իր նախնիների, ջրային մակերևույթը ավելի լայն հնարավորություններ է տալիս կառավարման համար:
Վիրտուալ կոճակները կարելի է սեղմել ձեռքերը ջրի մակերևույթի վրան կամ տակը պահելով: Պատկերները ջրի մակերևույթի վրա դուրս են բերվում LED պրեկտորների միջոցով: