ռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) լաբորատորիայի ավագ փորձագետ Ֆրենկ Քոնինգսը հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի ախտորոշման գոյություն ունեցող թեստերն արդյունավետ են COVID-19-ի շտամների նոր տեսակների հայտնաբերման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նա նշել է, որ նման թեստերը դեռ կարող են «օգտագործվել»:

«Սկզբունքորեն, մենք դեռ կարող ենք վիրուսը հայտնաբերել մոլեկուլային թեստերի միջոցով, և դատելով վերջին լուրերից, նույնիսկ հակագենի թեստերը կամ արագ թեստերը դեռ աշխատում են այդ նոր տարբերակների դեմ (COVID-19-ի)»,- բացատրել է Քոնինգսը: