հիշեցնենք, որ Իմ քայլը խմբակցության որոշմամբ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել ԱԺ որոշման նախագիծ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դադարեցնելու մասին:

 

Խմբակցությունը նման նախագծի ներկայացումը հիմնավորում է Զոհրաբյանի՝ այդ պաշտոնում հետագա պաշտոնավարումը շարունակելու անհնարինությամբ:

Թե ինչու է անհնար Զոհրաբյանի պաշտոնավարումը՝ պարզաբանվում է մի քանի կետով:

«Այսպիսով, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի վերը հիշատակված գրառումներից եւ հրապարային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող եւ վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաեւ Սահմանադրությանը ուղղակի հակասող դասակարգումներ մարդկանց միջեւ, ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար ընտրելու իրավունքի իրացումը:

Վերոնշյալն ակնբախ է դարձնում, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է»,- ասվում է նախագծի հիմնավորման մասում: