Առաջիկայում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելիք արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է փարիզյան թիմում տեսնել «Բարսելոնայի» 33-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին։

Պոչետինոյին հրավիրելու պատճառներից մեկն էլ եղել է այն, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է գրավիչ առաջարկ անել Մեսիին, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։


Պոչետինոյին եւ ֆուտբոլիստին միավորում է այն, որ երկուսն էլ կարիերան սկսել են արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզում»։ Մեսիի համար ՊՍԺ-ի տարբերակը կարող է նախընտրելի լինել նաեւ բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ դարձյալ խաղալու ցանկության պատճառով։