Հետպատերազմյան Հայաստանում որքան էլ դժվար լինի ուրախ պահեր որսալը, այնուամենայնիվ շատերը փորձում են սեփական օրինակով փոխել համընդհանուր տխուր տրամադրությունը:
Պատերազմից վերադարձած շատ զինծառայողներ ու կամավորներ իրենց հետ բերել են թանկ հիշողություններ և պատմություններ, որոնք վավերագրում են անցած ծանր քառասունչորս օրերը:
Զինվորներից շատերը մեծ խնամքով պահել են պատերազմական օրերին իրենց ոգևորող և պայքարելու ոգի հաղորդող նամակները: Շատերը ոչ միայն խնամքով պահել են այդ նամակները, այլև հետամուտ են նամակները գրող անձանց փնտրելու և իրենց շնորհակալության խոսքն ասելու համար:
Ստորև անասելի հուզիչ մի տեսանյութ է տեղադրված, որտեղ երևում է, թե ինչպես է դիրքերից վերադառրաձծ զինվորն այցելում դպրոց՝ գտնելու այն աշակերտին, ով իրեն նամակ է գրել ու պայքարի ոգի և ուժ հաղորդել:
Տեսանյութը տեղադրել է Երևանի համար իննսունինը դպրոցի ֆեյսբուքյան էջը: Երիտասարդին ուղեկցում են դպրոցի ուսուցիչները: Զինվորն էլ իր հերթին է իրեն նամակ գրող աշակերտին նվեր բերել: Նա արջուկ է նվիրել այն փոքրիկ աղջնակին, ով իրեն նամակ է գրել: