Իրենց զարմանահրաշ շոուների ժամանակ արտասահմանյան աստղերը երբեմն վտանգում են իրենց առողջությունը:

 

Երգչուհի Բեյոնեն այս շաբաթ ելույթ ունենալիս հազիվ է կարողացել փրկել իր շքեղ մազերը այն բանի պատճառով, որ համերգի ժամանակ շատ է մոտեցել օդափոխիչին: Սակայն նա արժանի կերպով է դուրս եկել ստեղծված իրավիճակից` թույլ չտալով չարամիտ մեխանիզմին փչացնել համերգը: 

Բարբադոսյան երգչուհի Ռիհաննայի համերգը Դալլասում 2011 թվականին կարող էր վերջանալ հրդեհով: Ելույթի ժամանակ հրարվեստի առատության պատճառով վառվել են բեմի վրա դրված լույսային սարքավորումները: Երգչուհին ստիպված է եղել համերգը կիսատ թողնել և իր թիմի հետ հեռանալ: Անմիջապես դեպքից հետո Ռիհաննան հայցել է իր հանդիսատեսների ներողամտությունը և խոստացել է մեկ անգամ ևս հանդես գալ համերգով: 

Իսկ վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած համերգի ժամանակ երգչուհին այնքան է հուզվել, որ չի կարողացել շարունակել երգել և բարձրախոսի մոտից չհեռանալով մաքրել է արտասուքները և ծածկել դեմքը, մինչ հանդիսատեսները չեն ողջունել նրան բարձր ծափահարություններով: 

Լեդի Գագան աչքի է ընկնում ոչ միայն իր էքստրավագանտ հանդերձանքով, այլ նաև այդպիսի ելույթներով: Գագայի համերգներին մշտապես տիրում է բարձրահարկ շարժվող կառույցների, պարողների և հրավառության խառնաշփոթ է տիրում: Այդպիսի համերգներին դժվար չէ ընկնել հատկապես եթե գտնվում ես երկհարկանի կրունկների վրա: Զարմանալի չէ, որ Լեդի Գագան գ;խավորում է ամենաընկնող աստղեչի ցանկը: Այսպես 2009 թվականին Մոնրեալում տեղի ունեցած համերգի ժամանակ Poker Face երգի տակ պարելիս Լեդի Գագան չի պահել ահավասարակշռությունը ր ընկել է իր հասակի չափ ունեցող բարձրությունից: Չնայած դրան Գագան չի դադարել երգել և մի քանի րոպե անց արդեն հայտնվել է ոտքերի վրա և շարունակել է համերգը: 

Մեկ այլ համերգի ժամանակ երգչուհին վայր է ընկել դաշնամուրի վրայից Հյուսթոնում ունեցած համերգների ժամանակ: 

 

Շորերի հետ կապված անհարթությունները ամենատարածված են աստղերի մոտ: Այդ թվում հայտնվել է նաև Սելենա Գոմեսը: Concert for Hope բարեգործական համերգի ժամանակ 2011 թվակնի մարտի 20-ին երիտասարդ աստղը բեմ է դուրս եկել կարճ շրջազգեստով: Հերթական կատարման ժամանակ երգչուհին այնպես է պտտվել համերգի ժամանակ, որ հանդիսատեսներին ցույց է տվել իր անդրավարտիքը: Հակառակ երկրպագուների սպասումների երգչուհու հագին է եղել տատիկական անդրավարտիք: 

Իր ձախողված համերգներով հայտնի է նաև Ջենիֆեր Լոպեսը: 2012 թվականին Բոլոնիայում ելույթի ժամանակ երգչուհու բաց կտրվածքով շորը չի դիմացել կրքոտ պարերին և կոմբինիզոնի վերևի հատվածը ներքև է իջել` մերկացնելով երգչուհու շքեղ կրծքերը: 2011 թվակնի մարտին Լոս Անջելոսում Wango Tango KIIS FM շոուի ժամանակ On the Floor երգի ժամանակ հանդիսատեսները չեն կարողացել լսել երգչուհուն հնչյունային սարքվորումների անսարքության պատճառով: Լոպեսը շարունակել է երգել: Երգչուհին որոշել է ձայնի բացակայությունը լրացնել կրքոտ պարերով: 

Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը շատ երկար զգեստի զոհն է դարձել 2013 թվականի Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ: Բարձրանալով բեմ «Իմ ընկերը խելագար է» կինոնկարում լավագույն կին դերի համար Օսկարի մրցանակի հետևից դերասանուհին խճճվել է Christian Dior-ի շքեղ հագուստի մեջ և փռվել հատակի վրա: Սրահում գտնվող տղամարդիկ շատապել են օգնել դրեասանուհուն, սակայն վերջին կարողացել է իր ուժերով կագնել և ստանալ մրացանակը: