Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի կարծիքով, հաջորդ տարի պատվաստման անձնագրերը, որոնք կտրամադրվեն COVID-19-ի դեմ պատվաստված ռուսաստանցիներին, կարող է դառնալ նոր իրողություն: Նման փաստաթղթերը անհրաժեշտ կլինեն ճանապարհորդությունների համար, պարզաբանել է նա:


«Հաջորդ տարի ինքնաթիռով ճանապարհորդելու համար կարող է անհրաժեշտ լինել պատվաստման անձնագիր:

Սա մի իրականություն է, որին մենք գալու ենք: Հիմա դա տարօրինակ է թվում, բայց կարծում եմ, որ մեկ տարի անց ոչ ոք հարցեր չի տա, քանի որ բոլորն են հասկանում, որ պատվաստված մարդիկ ավելի քիչ վտանգ են քիչ ռիսկ են պարունակում: Ուստի այդ անձնագրերը հաջորդ տարի կդառնան մեր կյանքի մի մասը»,- ասել է Դմիտրիևը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում: