Ըստ այս փաստաթղթի, Հայաստանի տարածքի մեջ է մտնում ոչ միայն ամբողջ Արցախը, այլև Նախիջևանն ու Գարդմանքը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը որոշվել է 100 տարի առաջ՝ Հայաստանի Հանրապետության սահմանները որոշող Ազգերի լիգայի խորհրդի հանձնախմբի 1920 թ. Փետրվարի 24-ի զեկույց-առաջարկներով:
Այս փաստաթուղթն իր արտացոլումն է գտել 1920 թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագրում (հոդված # 92), ինչպես նաև ներառված է 1920 թ. նոյեմբերի 22-ի Վիլսոնի իրավարար վճռի պաշտոնական փաթեթի մեջ (հավելված 1, թիվ #2)։
Սա է միակ օրինական փաստաթուղթը, որը միջազգային իրավունքի հիման վրա որոշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը:
Վարուժան Ավետիսյանի Ֆեյսբուքյան էջից