Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կայքից տեղեկանում ենք, որ ադրբեջանցիներն առանց վիզայի կարող են մուտք գործել Հայաստան։
Ադրբեջանը մի շարք երկրների կողքին հայտնվել է այդ ցանկում։
«Փոխադարձության սկզբունքով ներքոհիշյալ պետությունների քաղաքացիները, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից» վերնագրի ներքո հրապարակված է երկրների ցանկը, որի առաջին տեղում «Ադրբեջան» է գրված։