Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտպանության նախարարին։ Մեր լրագրողը նրանց ավտոմեքնաները տեսել է Պռոշյանի կառավարական ամառանոցի մոտ։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Հրավերը կարող է պայմանավորված լինել հունվարի 11-ին Մոսկվա այցով, որտեղ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ։ Բայց այսպես հապճեպ «դաչաներ» հրավիրելու փաստը կարող է պայմանավորված լինել նաև երեկ երեկոյան հրապարակված Վազգեն Մանուկյանի նամակով, որով նա դիմել էր Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին և Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։
Մանրամասները` սկզբնաղբյուրում: