Պաշտոնական Կրեմլը հաղորդագրություն է տարածել Փաշինյան-Ալիև-Պուտին վաղը նախատեսվող հանդիպման մասին:
«Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ, հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:
Նախատեսվում է դիտարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը:
Առանձնակի ուշադրություն կդարձվի ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և զարգացնելու հարցերին:
Բացի այդ, նախատեսվում են առանձնազրույցներ Վլադիմիր Պուտինի և երկու ղեկավարների միջև»: