Հայաստանի բնակչության 10 տոկոսին նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պատվաստել: Պատվաստանյութն առաջին հերթին հասանելի է լինելու ռիսկի խմբերի համար: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր բանակցություններ է վարում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման համար: Գործող պայմանագիր կա COVAX Facility նախաձեռնության հետ, որի շրջանակում մոտ ապագայում նախատեսվում է պատվաստանյութ ներկրել ռիսկի խմբերի համար: Այս պահին բանակցություններ են վարվում պատվաստանյութերի ներկրման հստակ ժամանակահատվածի շուրջ:
Զուգահեռ բանակցություններ են վարվում նաեւ պատվաստանյութեր արտադրողների հետ՝ մինչեւ պատվաստանյութի հիմնական պխմբաքանակի ստանալը որոշակի քանակի ներմուժման շուրջ: Ակնկալվում է, որ որոշ քանակությամբ պատվաստանյութ Հայաստանում կհանտնվի մինչեւ հունվարի վերջ կամ փետրվարի սկզբում:
Մասնագետի խոսքով՝ բանակցություններն այս պահին վարվում են ռուսական «Sputnik-V», Pfizer /BioNTech, Moderna եւ Astrazeneca-ի պատվաստանյութերի շուրջ, քանի որ միայն այս չորսի արդյունավետությունն ու անվտանգությունն են ապացուցվել հետազոտությունների շրջանակում: