«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ ներկայացուցիչները տարբեր առիթներով բողոքում են, որ թեև ընդդիմադիր կուսակցությունների միավորումը կոչվում է 17-ի ֆորմատ, սակայն կազմակերպչական աշխատանքների մեծ մասը ստիպված են իրենք իրականացնել: Մյուսները կամ մարդկային ու ֆինանսական ռեսուրս չունեն, կամ էլ ունեցած ռեսուրսը ոչ ամբողջական են կիրառում:
Դաշնակցականները բողոքում են, որ պատճառը անձնական ամբիցիաներն են, քանի որ որոշ կուսակցական առաջնորդներ համարում են, որ իմաստ չունի ավելի մեծ մարդկային և ֆինանսական ներդրում ունենալ, եթե իրենց ազդեցությունը որոշումների կայացման գործում ավելի փոքր է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: