Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ կարգավորված չէ, կարգավիճակի հարցը դեռ պետք է որոշվի, և Երևանը պատրաստ է այդ թեմայով բանակցությունների, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ կարգավորված չէ։
«Իհարկե, մեզ հաջողվեց ընդհանուր առմամբ ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն։ Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է։
Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես՝ այդ հարցի շուրջ»,- ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ ցավոք, ռազմագերիների հարցով համաձայնության հասնել հնարավոր չի եղել։