«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, քրեական հեղինակություն համարվող Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանը նախօրեին 75 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Նման որոշում կայացրել է դատարանը:
Նա անազատության մեջ էր գտնվում 2020 թվականի հունիսից:
Վարդանյանին հիշեցնենք մեղադրանք է առաջադրվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելու, շորթման համար:
Նրան ավելի վաղ մեղադրանք էր առադրվել նաեւ կողոպուտի կազմակերպման, մարդու առևանգման կազմակերպման եւ սպանության փորձի կազմակերպման համար: Այս մեղադրանքներով սակայն քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Դատարանը, սակայն այն քննում է դռնփակ ռեժիմով: