Իսլամաբադում այսօր հանդիպում են Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Պակասում է միայն Իսրայելը՝ Արցախի դեմ պատերազմ սանձազերծած քառյակի կամ գրոհային քառյակի ամբողջացման համար: Իսլամաբադում հանդիպման մասին տեղեկությունը հայտնի դարձավ հունվարի 11-ին, երբ Մոսկվայում հանդիպման էին պատրաստվում Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը:
Կասկած չկա, որ Իսլամաբադում հանդիպումը Մոսկվայի կովկասյան ջանքի թուրքական պատասխանն է, ընդ որում՝ ոչ լոկ հանդիպման տեսքով, այլ ընդհանրապես ռազմավարական մտադրությունների: Հատկանշական է, որ Իսլամաբադում եռյակի հանդիպումից առաջ Թուրքիա էր այցելել Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատարը: Ընդ որում, միջազգային մամուլում եղան տեղեկություններ, որ Անկարան և Իսլամաբադը քննարկում են Թուրքիային Պակիստանի միջուկային սպառազինության տեխնոլոգիայի փոխանցման հետ կապված հարցեր:
Անկասկած է անշուշտ, որ թուրքական եռյակ նախաձեռնությունը ուղղված է ոչ միայն Մոսկվայի ռազմավարության դեմ, այլ նաև առանցքային առումով՝ Իրանի: Թուրքիան փորձում է ուժեղացնել իր դիրքը Կովկասում թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ: Էրդողանի հաշվարկը այն է, որ այդ ռազմավարությունը պահանջարկ ունի Հյուսիսատլանտյան անվտանգության բևեռում՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ գործընկերների մոտ, որքան էլ նրանք էական հակասություններ ունեն Թուրքիայի հետ: Հայաստանի համար այդ ամենը նոր մարտահրավեր չէ: Արցախի դեմ պատերազմը գործնականում այդ մարտահրավերի դրսևորումներից մեկն էր:
Մարտահրավերն այժմ թևակոխում է նոր փուլ, որտեղ կա թե՛ միջուկային Իրանի ու Թուրքիայի խնդիր, թե՛ Իրանի ու Ռուսաստանի ռազմավարական ճնշման հարց, որը շոշափում է Հայաստանի համար կենսական հարցեր: Այդ ամենով հանդերձ էլ պատերազմը էապես խորացրել է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ ավելի բարդացնելով Իրանի և Ռուսաստանի դեմ ծավալվող ռազմավարությունների հարցում Հայաստանի դիվանագիտական-քաղաքական մանևրի խնդիրները:
Այդ իրավիճակում ռեգիոնալ լարվածության թուլացումը Հայաստանի համար դառնում է առնվազն կենսական ժամանակ շահելու կարևոր հարց:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					