Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամմադ Ջավադ Զարիֆը բանակցություններ կվարեն Մոսկվայում հունվարի 26-ին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն աշխատանքային այց կկատարի Մոսկվա: Այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ: Ենթադրվում է, որ կառաջարկվի կարծիքների փոխանակում մի շարք միջազգային հարցերի շուրջ, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի, Իրանի միջուկային ծրագրի հարցով ԳՀՀԾ շուրջ իրավիճակը, ինչպես նաեւ իրադրությունը Սիրիայում, Աֆղանստանում, Պարսից ծոցի գոտում»,-հայտնել է նա: