Համաձայն դանիացի և շվեդ գիտնականների հետազոտության կանայք, ովքեր դիմում եմ կրծքերի մեծացման վիրահատության իրենց կամքով, հակված են ինքնասպնության: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Հետազոտողները այդպիսի կախվածությունը կապում են կանանց մոտ առաջացող հոգեկան խնդիրների հետ: Նրանք հաճախ դժգոհ են իրենց արտաքին տեսքից, ունեն ցածր ինքնագնահատական:

Հետազոտության առաջատար գիտնական Վերոնիկա Քութ և նրա գործընկերները ցույց են տվել, որ շուրջ 3.500 կանանց մոտ, ովքեր 1965-1993 թվականները կրծքի մեծացման վիրահատության են ենթարկվել, ինքնասպանության մակարդակը միջինից երեք անգամ ավելի բարձր է եղել: Միջինը կանայք ինքնասպանություն են գործել վիրահատությունից 11 տարի անց:

Այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս կոսմետիկ վիրաբույժներին գնահատել իրենց հաճախորդների հոգեկան վիճակը: «Եթե կանանց մոտ կան հոգեբանական խնդիրներ, ապա վիրահատությունից հետո դրանք չեն վերանալու»,- նշել է Քութը:

Կրծքի մեծացումը երկրորդ ամենատարածված պլաստիկ վիրահատությունն է լիպոսակցիայից(ճարպաշերտերի հեռացում) հետո: