Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի միությունը հրապարակել է անցած խաղաշրջանի Եվրոպայի լավագույն խաղացողի երեք հիմնական թեկնածուի անունները: Ինչպես հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը, նրանք են պորտուգալացի Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին և Մյունխենի Բավարիայի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:
Այս խաղացողները հավաքել են ամենաշատ միավորները ՈՒԵՖԱ-ի բոլոր ազգային ասոցիացիաների քվեարկության արդյունքում: Քվեարկության եզրափակիչ փուլը, որի արդյունքների հիման վրա որոշվելու է Եվրոպայի լավագույն խաղացողը, տեղի է ունենալու օգոստոսի 29-ին Մոնակոյում Լիգայի չեմպիոնների խմբային փուլի վիճակահանության ժամանակ:
Մեսսին անցած խաղաշրջանի ժամանակ Բարսելոնայի հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն` դառնալով 46 գոլի հեղինակ, հինգ անգամ արժանացել է աշխարհի լավագույն ֆոտբոլիստ և ՖԻՖԱ-ի «ոսկե գնդակի հաղթող» երեք տարի շարունակ: Ռոբերին օգնել է Բավարիային հաղթել Լիգայի Չեմպիոնների եզրափակիչը, Գերմանիայի առաջնությունը և գավաթը: Ռոնալդուն 12 գոլով դարձել է Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբրկու:
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ տիտղոսին արժանանալու համար պայքարում էին նաև Արիեն Ռոբենը(Բավարիա), Ռոբերտ Լեվանդովսկին(Բորուսիա), Թոմաս Մյուլլերը(Բավարիա), Բաստիան Շվայնշտայգեր(Բավարիա), Գարեթ Բեյլը(Տոտենհեմ), Զլատան Իբրահիմովիչը(ՊՍԺ) և Ռոբի Վան Պերսին(Մանչեսթեր Յունայթեդը):
ՈւԵՖԱ-ի տարբերակով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը հանձնվելու է երորդ անգամ: 2010/11 խաղաշրջանում նրան արժանացել է Լեոնել Մեսսին, իկ 2011/12 թվականներին` Անդրես Ինիեստան: