2013 թվականի հունվար-հուլիս ամսիներին Վրաստան այցելուների թիվը, համեմատած անցած տարվա համապատասխան ժամանակաշրջանի, աճել է 26%-ով և կազմել է 2 799.910 հազար մարդ: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն` հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնին:

Վարչության տվյալներով 1 085.378 հազար մարդ զբոսաշրջիկներ են, որը 24 %-ով ավելի բարձր է քան անցյալ տարի, տրանզիտ ուղևորները 564.508 հազար մարդ,որը 59%-ով ավելի բարձր է և մնացածը 1 148.024 հազար մարդ, որը 18 %-ով ավելի բարձր է:

2013 թվականի հուլիսին համեմատած անցած տարվա նույն շրջանի այցելուների թիվը Վրաստանում աճել է 15.6 %-ով և կազմել է 609.189 հազար այցելու:

Համաձայն ՆԳՆ-ի այցելուների մեծ մասը եղել են Հայաստանից (162.529 հազար մարդ), Թուրքիայից (139.002 հազար մարդ), Ռուսաստանից (115.871 հազար մարդ), Ադրբեջանից(109.704 հազար մարդ),Ուկրաինայից(14.113 հազար մարդ), և Իրանից(9.248 հազար մարդ):