Հայաստանում հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 309 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165221 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 628405 վերջին մեկ օրում` 2028 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 7607 պացիենտ. մեկ օրում նվազել է 64-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 153857 անձ` վերջին մեկ օրում 357 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3016 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 741 է: