Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Խորհրդարանում ընթացող հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը:
«Անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150 անձը։ Ռազմական գործողությունների հետևանքով նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագուն ստանդարտներով պրոթեզավորում և ապահովվելու է նաև այդ պրոթեզների սպասարկումը», - ասաց Ավինյանը։