Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 35-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ պաշտոնական հանդիպումներում խփելով 760 գոլ։
Իտալիայի Սուպերգավաթի խաղում Ռոնալդուն գրավեց «Նապոլիի» դարպասը։ «Յուվենտուսը» հաղթեց 2։0 հաշվով եւ 9-րդ անգամ նվաճեց այդ տիտղոսը։ (տեսանյութ)
Ռոնալդուն Լիսաբոնի «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», Մարդիդի «Ռեալում», «Յուվենտուսում» եւ Պորտուգալիայի հավաքականում անցկացրել է 1036 հանդիպում։
Ռոնալդուն գերազանցեց չեխ հարձակվող Յոզեֆ Բիցանի ռեկորդը՝ 759 գոլ 1931-1955 թվականներին։