ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Թեժանում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների «վտանգված ապագայի շուրջ ծավալված տեսական բանավեճը: Հայաստանի կողմից դրան մասնակցում են ինչպես` «ռուսասեր», այնպես էլ` «ռուսատյաց» քաղաքական գործիչներն ու փորձագետներն, իսկ ռուսական կողմից` «հայասեր եվրոպատյացները»: Այս բանավեճը հանգում է մեկ հետևության` որ ուղին էլ ընտրի Հայաստանը` եվրաինտեգրումը, թե` ռուսադավանությունը, միևնույն է` մեր երկիրն անխուսափելիորեն կործանվելու է: Կործանվելու է եվրամիասեռականների սպասվող սանձարձակությունների, կամ էլ ռուսական արջի հայերի հանդեպ որդեգրելիք բութ և անօրեն ստրակահալածության արդյունքում: Սա զգացմունքայինի ոլորտին էր վերաբերում: Ռացիոնալի ոլորտին վերաբերողը տնտեսության ու անվտանգության խնդիրներն են, որոնք հատկապես բանավեճի ռուս մասնակիցների համար ավանդաբար անքակտելի միասնություն են կազմում: Նրանք ասում են. «Հայաստանի` Ռուսաստանի հանդեպ ունեցած պահանջները չափազանց մեծ են` մեզանից Ղարաբաղի ճանաչում եք ակնկալում, էժան գազ եք ուզում, էժան զենք եք ուզում, ռազմական աջակցություն եք ուզում ու դրա հետ մեկտեղ էլ գնում եք եվրաինտեգրման ճանապարհով: Բա դա ազնիվ գործընկերոջ անելիք բան է : Որ այդպես է, մենք էլ Ադրբեջանի հետ կմերձենանք ու այնժամ տեսնենք, թե Ղարաբաղին ինչ ճակատագիր բաժին կհասնի»: Պարզվել է նաև, որ Հայաստանի եվրաինտեգրումը տնտեսական աղետ է գուժում Ռուսաստանի համար, քանի որ հակառակ այն հանգամանքին, որ այս երկու եղբայրական երկրներն ընդհանուր սահման չունեն, այնուամենայնիվ Հայաստանից Ռուսաստան կարող է սկսվել եվրոպական ապրանքների հսկայածավալ ու անկառավարելի ներհոսք, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակում ռուսական տնտեսական համակարգն անխուսափելիորեն կփլուզվի:Այսինքն` այն, ինչ չկարողացան անել ռուսներին սահմանակից Ուկրաինան ու Բելառուսը, գլուխ կբերի առևտրային գիգանտ Հայաստանը: Այս տխմարությունները դուրս են տալիս Ռուսաստանում որպես հայերի բարեկամ հայտնի տարատեսակ գործիչները, ում անմիջական ջանքերի արդյունքն են Հարավային Կովկասում Ռուսաստանի վերջին տասնամյակներում ունեցած բոլոր ռազմաքաղաքական տապալումները: Տնտեսական ոլորտի հետ կապված մեկ բանն է ակնհայտ ` ցավալիորեն Ռուսաստանը հարաբերականորեն արդյունավետ տնտեսական գործունեություն է ծավալում բացառապես իր ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածքներում : Ռուսական քաղաքականության ստվերայինները, եվրաինտեգրման հետ կապված Հայաստանին մեղադրանքներ ներկայացնելով, նախապատրաստում են Արցախը հանձնելու միջոցով Կիրովաբադում Ռուսաստանի ռազմական ներկայությունը վերականգնելու համար անհրաժեշտ բարոյական և քաղաքական մթնոլորտն ու առարկայական պայմանները: Այս ամենը կապ չունի Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի հետ, պարզապես այդ մարդկանց կարծիքով պահն է հասունացել, երբ գուցե հնարավոր կլինի Հարավային Կովկասում ռուսական ներկայությունը տարիներ շարունակ ապահոված միակ իրական դաշնակցին` Հայաստանին դավաճանելու միջոցով ընդլայնել այդ ներկայությունը: Ռուսաստանի անցյալն ու ապագան ծախած և քամուն տված կոմիերիտական երբեմնի վերնախավի զառամյալ ներկայացուցիչների հերթական ստորությունն է: Ինչ արած` դա էլ իրենց կենսակերպն է: Մենք պարզապես պետք է սառնասրտություն պահպանենք և պատրաստ լինենք նաև զենքով դիմակայել ցանկացած արտաքին ճնշման: Իսկ ավելի լավ կլինի, եթե քաղաքական մակարդակում կանխարգելվեն հնարավոր բացասական զարգացումները` այդ հնարավորությունը կա»:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)