ՏՄՊՊՀ-ն այսօր հրապարակել էր Հայաստանի հանքաարդյունաբերության ոլորտին նվիրված առաջին ծավալուն ուսումնասիրության արդյունքները, որոնք բավական ուշագրավ հետևությունների տեղիք են տալիս:

ՏՄՊՊՀ-ի՝ Փաշինյանին «փուռը տվող» զեկույցում նշվում էր, որ հանքերի սեփականատարերը շարունակում են իրենց ակտիվները գրանցած պահել օֆշորներում, բացի այդ՝ կան օրենսդրական բացեր, որոնք հնարավոր չեն դարձնում հանքերի իրական սեփականատերերի ճշգրտումը: Ինչպես հիշում ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսների ընթացքում պարբերաբար սպառնում էր՝ մինչև վերջին օֆշորի տիրոջը գտնել և հետ բերել:


Նա նաև հրահանգ էր տվել իրավապահ մարմիններին, համապատասխան գերատեսչություններին հետաքննություն սկսել և վեր հանել վերջիններիս, թերևս՝ հետ բերելու նպատակով: Սպառնալը՝ սպառնալ, սակայն ՏՄՊՊՀ այսօրվա զեկույցը գալիս է փաստելու, որ Փաշինյանի այդ հրահանգը կամ անտեսվել է և չի կատարվել, կամ վարչապետի նման հայտարարությունները պոպուլիզմի հերթական դրսևորումներն էին , իսկ ինքը` Փաշինյանն, օֆշորի տերերի հետ հաջողացրել է լեզու գտնել և ստվերային համագործակցություն հաստատել: Իզուր չէ, որ «Իմ քայլը» խմբակցությունն արեց հնարավորն ու անհնարինը, որպեսզի հասարակությունը չիմանա՝ ովքեր են հանքերի իրական սեփականատերերը: