Մենք կորցրեցինք ոչ միայն տարածքներ բանակ, այլ նաեւ մեր տղամարդկությունը. էն որ Նիկոլ էին գոռում, դրանք տղամարդ չեն: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Դա քաղաքական հարց չի, նրանց մեջ նամուս չկա, ճիղճ չկա, ազգային ոչ մի բան չկա: Մենք հիմա Կովկասում թույլ, չպաշտպանված, մեր տղամարդկությունը կորցրած, փոքր ժողովրդական մի ժողովուրդ ենք, այսինքն Նիկոլը փորձում է ջնջել մեր վերջին 100 տարվա պատմությունը, թույլ չենք տալու:


Վաղը կարող է Ռուսաստանը թուլանալ, այս տարածաշրջանում կլինի մոտավորապես այն, ինչ եղավ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Նաեւ Թուրքիան կարող է կործանվել, որովհետեւ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը եւ ներքին պոռթկումները կարող են բերել դրան, բայց մենք ոչ մի բանից չենք օգտվի: Մենք բացի վնասից, օգուտ ունենալ չենք կարող, որովհետեւ ում հետ լինել, կախված է նրանից, թե դու ուժ ունես, թե չունես: Մենք դրա համար պետք է նորից ունենանք տարածաշրջանի ամենահզոր բանակը, մեզ հետ պետք է հաշվի նստեն եւ Ռուսաստանը, եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ Իրանը»,-ասաց նա: